Մեր մասին
‹‹Շանգրի Լա Երևան›› Խաղատան մուտքավճարը կազմում է $100 լաքի խաղաքարերի դիմաց, որոնցով Դուք կարող եք կատարել խաղադրույքներ:
Խաղատանը գործում է ակումբային քարտերի համակարգ, որը հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ ծառայություններից (անվճար մուտք, անվճար ուտեստներ և խմիչքներ, հատուկ միջոցառումների մասնակցության իրավունք):
Գործում է ավտոկանգառ 100 մեքենայի համար և տաքսի ծառայություն:
Հաստատությունը գտնվում է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Երևան-Սևան մայրուղու 10-րդ կմ վրա: Տեղափոխումը օդանավակայանից` 40 րոպեի ընդացքում:
Ընկերությունը համապատասխանում է սպասարկման և անվտանգության միջազգային ստանդարտներին:
Պատասխանատու խաղ
‹‹Շթորմ Ինթերնեշնլ›› ընկերությունը լինելով պատասխանատու օպերատոր, հասկանում է մոլեխաղերի բոլոր հնարավոր վտանգները:
Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ ռիսկի ենք դիմում, իսկ մոլեխաղերը դա ընդամենը ռիսկի գրավիչ և զվարճալի տեսակ է: Խաղատանը խաղը վայելող շատ մարդկանց համար դա ընդամենը հաճելի ժամանց է: Սակայն որոշ մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը. նրանք նախահակված են կախվածության, ընդ որում, ինչից պատահի, այդ թվում և` մոլեխաղերից: Խաղացողները, ում մոտ խաղի նկատմամբ հակումը դարձել է խնդիր, կշարունակեն խաղալ` անկախ այն բանից` հաղթում են թե պարտվում: Մոլեխաղերը կլանում են իրենց կյանքը, արդյունքում կարող են տուժել կյանքի շատ ոլորտները` ընտանեկան հարաբերությունները, աշխատանքը և սեփական շահերը:
Եթե Դուք մոլեխաղերի հետ կապված խնդիրներ ունեք, նախ և առաջ, ազնիվ եղեք ինքներդ ձեր և մյուսների առջև: Խոսեք այդ մասին որևիցե մեկի հետ, ում կարող եք վստահել, խոսեք խաղատան կամ սլոթ-դահլիճի մենեջերի հետ. նրանք պատկերացում ունեն հնարավոր խնդիրների մասին` ոլորտում բազմամյա փորձի շնորհիվ:
‹‹Շտորմ ինթերնեշնլ›› ընկերության խաղատների հյուրերի համար տարիքային ցենզը սահմանված է մինչև 21 տարեկան:
Վերահսկեք խաղը, թույլ մի տվեք խաղը վերահսկի Ձեզ:





