Սպորտային երեկույթ

Հունիսի 10-ին Շանգրի Լա երևան խաղատանը տեղի ունեցավ բոլորի կողմից սիրված հերթական թեմատիկ միջոցառումը, որին անհամբեր սպասում են բոլորը: Այս անգամ ընտրել եինք առողջ ապրելակերպը` սպորտային թեման: Եվ ինչպես միշտ թեմատիկ հագուստով էին ոչ միայն հյուրերը, այլ նաև աշխատակազմը: Կազմակերպվել էր մինի ֆուտբոլի բարեգործական մրցաշար, որից հավաքված գումարը նվիրաբերվեց մանկատուն: ‹‹Արդ Պրոջեքթ›› երաժշտական համույթը իր աշխույժ լատինական մեղեդիներով ապահովում էր բարձր տրամադրություն, հյուրերին ներկայացվեցին բրազիլական մարտական պարեր ‹‹Կապոեյրա›› և ինչպես միշտ` խաղարկություն, հյուրասիրություն և համեղ տորթ մեր սիրելի հյուրերի համար:
Շանգրի Լա Երևան` տոն, որը միշտ քեզ հետ է:
Պատկերասրահ





